Microsoft ընկերությունը որոշել է հրաժարվել Windows օպերացիոն համակարգի համար թողարկվող մեծ թարմացումների պրակտիկայից։ Ընկերության ներկայացուցիչ Ջերի Նիքսոնի խոսքով՝ Windows 10-ը կդառնա ՕՀ-ի վերջին «մեծ» թարմացումը։
Ապագայում բոլոր նոր տարբերակները կթողարկվեն թարմացումների տեսքով։ Նիքսոնը նաև նշել է, որ հետագայում չեն թողարկվի ՕՀ-ի այլ տարբերակներ։ Microsoft-ի մշակումների գծով Սթիվ Կլայնհանզն ավելացրել է, որ դիտմամբ է սպասվող տարբերակը կոչվել Windows 10 և ոչ թե Windows 9, որպեսզի ընդգծվի ՕՀ-ի վերջնական լինելը։
Կլայնհանզը բացատրել է նաև, որ նախկինում շատ մեծ աշխատանք էր կատարվում օգտագործողներին համոզելու համար, որ անցնեն ՕՀ-ի նոր տարբերակին։ Իսկ այժմ ընկերությունը դրա վրա այլևս ժամանակ ու ջանքեր չի վատնի։
Աղբյուրը՝ BBC