Այս տարի լրանում է Adobe Photoshop ֆոտոխմբագրիչի 25-ամյակը, և այդ առիթով ընկերությունը պատրաստել է թեստ՝ Real or Photoshop, որն առաջարկում է տարբերել իրական լուսանկարները «ֆոտոշոփ» արվածներից։
Թեստը բաղկացած է 25 հարցից, որոնք աստիճանաբար բարդանում են։ Լուսանկարների ընտրանիում ներառված են նաև հայտնի լուսանկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են բրիտանացի Մարտին Լե-Մեյի, ուկրաինացի Յարոսլավ Սեգեդայի, ռուս Ալեքսանդր Րեմնևի և Օլգա Գլադիշեվայի նկարները։
Աղբյուրը՝ layervault.com