Որն է եղել YouTube-ում տեղադրված առաջին տեսանյութը

Երբ PayPal-ի նախկին աշխատակիցներ Չադ Հյորլին, Սթիվ Չենն ու Ջավեդ Քարիմը 2005-ի փետրվարին ստեղծեցին YouTube տեսահոսթինգը, ինտերնետը բոլորովին այլ էր։ Սոցցացները նոր էին ստեղծվել ու այդքան էլ հայտնի չէին, իսկ տեսանյութեր իրար ուղարկելը մեծ խնդիր էր։ Այդ պատճառով էլ ստեղծվեց YouTube-ը, որպեսզի օգնության հասնի օգտագործողներին։

YouTube-ի առաջին տեսանյութը կոչվում է «Me at the Zoo» (Ես՝ կենդանաբանական այգում), այն ունի 18 վրկ տևողություն և տեղադրվել է կայքում 2005-ի ապրիլի 23-ին։ Այս տեսանյութում կայքի համահիմնադիրներից Քարիմն է, ով նկարահանվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում։ Տեսանյութի թույլատրությունը 320×240 է, և այն դիտվել է ավելի քան 23 միլիոն անգամ։

Մեկ տարի անց YouTube-ն արդեն մեծ ճանաչում էր վայելում և գնվեց Google-ի կողմից $1,6 մլրդ դոլարով, իսկ այժմ ապահովում է տարեկան $4 մլրդ եկամուտ։