Microsoft-ը հայտարարել է Windows 10-ի վճարովի թարմացման գները. Windows 10 Home-ը կարժենա 119 դոլար, Windows 10 Pro-ն՝ 199 դոլար։ Home տարբերակից անցումը Pro-ին կարժենա 99 դոլար։
Ավելի վաղ ընկերությունը հայտարարեց, որ Windows 10-ը վաճառքի դուրս կգա հուլիսի 29-ին 190 երկրներում։ Windows 10-ը, որպես անվճար թարմացում, հասանելի կլինի լիցենզիոն Windows 7 և Windows 8.1 օգտագործողների համար։ Ընդ որում՝ հայտարարվել է, որ անվճար թարմացումը հասանելի կլինի միայն մի քանի մոդելների համար։ Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մյուս սարքերի համար նախատեսված թարմացումը կթողարկվի ավելի ուշ։
Եթե ցանկանում եք այս պահին բեռնել ու փորձարկել Windows 10-ը, այցելեք այստեղ։