Գյումրիի Թումոն սկսում է գրանցումները

Վաղը՝ հունիսի 4-ին կմեկնարկեն Գյումրիում ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ համագործակցությամբ բացված կենտրոնի ուսանողների գրանցումները՝ հնարավորություն ընձեռելով հարյուրավոր պատանիներին դառնալու Թումո անդամ:

Նախնական գրանցումներն ու կողմնորոշիչ հանդիպումները կկայանան նաև հունիսի 8-ին և 15-ին՝ ժամը 11:00, 13:00 և 17:00:

Հիշեցնենք, որ կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման և ամրացման:

Տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ և կարողանալու է հյուրընկալել 500-ից 1000 ուսանողի: