Հե՞շտ է արդյոք «ջրախեղդ» անել LG G4 սմարթֆոնը (տեսանյութ)

LG G4 սմարթֆոնը, որն, ըստ արտադրողի, շատ ավելի հեշտ է վերանորոգել, քան այլ մրցակից մոդելներ, IP-ստանդարտով պաշտպանված չէ փոշուց ու ջրից։ Էնտուզիաստները որոշել են փորձարկել հեռախոսը և տեսնել՝ արդյո՞ք այն կարող է աշխատել՝ ջրի մեջ ընկղմված վիճակում։

Պարզվում է՝ սարքը շարունակում է աշխատել երկու ժամ ջրի մեջ մնալուց հետո։ Հիշեցնենք, որ սմարթֆոնն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 2560х1440 թույլատրությամբ, Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն (LPDDR3) և 32 ԳԲ ներքին հիշողություն։

Բացի այդ՝ հեռախոսն ունի Wi-Fi (802.11 a/b/g/n/ac) և Bluetooth (4.1LE) մոդուլներ, NFC-չիպ, USB 2.0 և microSD-քարտի հնարավորություն։ Մարտկոցի տարողությունը 3000 մԱ*ժ է։ Հիմնական տեսախցիկը 16 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 8 ՄՊ։ Նշենք, որ լուսանկարները պահպանվում են RAW կամ JPEG ֆորմատներով։

Աղբյուրը՝ Phonearena