Դիզայներների և գովազդի մասնագետների միությունը (D&AD-Design&Advertising) փարիզյան BETC Digital գործակալության հետ համատեղ իրականացրել է հետաքրքիր արշավ։
Շատ երկրներում դիտարկչում գովազդի արգելափակման համար նախատեսված հավելվածներն ակտիվ կիրառություն ունեն։ Այդ իսկ պատճառով D&AD -ն առաջարկում է մի այնպիսի հավելված, որի դեպքում օգտագործողները կդիտեն ոչ թե գովազդատուների կողմից հրապարակված ոչ այնքան հետաքրքիր գովազդը, այլ բոլոր ժամանակների լավագույն գովազդային հոլովակները, որոնք մրցանակ են ստացել D&AD-ի կողմից։
adweek.com -ին տված հարցազրույցի ժամանակ BETC-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ապղեն (Olivier Apers) նշել է, որ մարդիկ չեն ատում գովազդը, նրանք պարզապես ատում են «վատ» գովազդը։ The Ad filter կոչվող հավելվածը թույլ է տալիս նաև ցանկության դեպքում բաց թողնել գովազդը։