Shadowmatic-ը ստացել է Apple Design Award մրցանակը

Հայկական Triada ստուդիայի կողմից ստեղծված Shadowmatic խաղը WWDC15‬ միջոցառմանը ստացել է Apple Design Award (ADA) մրցանակը։ ADA մրցանակաբաշխությունն ամեն տարի տեղի է ունենում Apple ընկերության Worldwide Developers Conference (WWDC) համաժողովի շրջանակներում։

Նշենք, որ Shadowmatic-ը մայիսի 29-ին ներառվել է App Store հավելվածների խանութի “Games Are Art” հավաքածուի մեջ։

Հիշեցնենք, որ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը խաղը հաղթող էր ճանաչվել երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):

Shadowmatic-ը puzzle ժանրի խաղ է, որտեղ տարբեր առարկաներ ու օբյեկտներ պետք է այնպես պտտել, որպեսզի դրանց ստվերով ստացվի պահանջվող պատկերը:

Խաղի ստեղծման պատմության, սպասվող թարմացումների, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։