Facebook սոցցանցը թողարկել է նոր Moments հավելվածը, որը թույլ կտա կիսվել լուսանկարներով՝ առանց սոցցանցում տեղադրելու։ Հավելվածն ունի լուսանկարներն ավտոմատ խմբավորելու և դեմքերը ճանաչելու ֆունկցիա։
Moments-ը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
Եթե հավելվածը ձեր լուսանկարներում հայտնաբերում է ֆեյսբուքյան ընկերներին, ապա առաջարկում է կիսվել նրանց հետ։ Լուսանկարները հնարավոր կլինի տարածել նաև Facebook-ում, Instagram-ում կամ Messenger-ում։
Աղբյուրը՝ Facebook Moments