Facebook-ում հայտնվել է «լողացող» տեսանյութ

Facebook սոցցանցի լրահոսում այսուհետ կհայտնվի «լողացող» տեսանյութ, որը նույնիսկ էջը թերթելու դեպքում կմնա նույն տեղում։ Այս մասին գրում է The Next Web-ը։

Տեսանյութը միացվում է նվագարկչի կոճակի միջոցով։ Այլ էջ տեղափոխվելու դեպքում նվագարկիչն անջատվում է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշնանը սոցցանցը տեսանյութերում գովվազդ կտեղադրի։ 2014-ի հունիսից 2015-ի հունվարն ընկած ժամանակահատվածում տեսանյութերի օրական դիտումների քանակը սոցցանցում 1 միլիարդից հասել է 3-ի։

Աղբյուրը՝ Thenextweb.com