Մեկնարկել է «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի հայտերի ընդունումը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկել է «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը: Մրցույթը Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում իրականացվում է արդեն 9-րդ անգամ և նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար:

«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի կազմակերպիչներն են CRDF Global կազմակերպությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ նպատակ ունենալով խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների /ՏՀՏ/, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Հաղթող թիմերը կստանան 6,000 ԱՄՆ դոլար մրցանակ CRDF Global-ից և 2,800,000 ՀՀ դրամ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից: Բացի տրամադրվող ուղղակի աջակցությունից՝ հաղթող թիմերին նաև կկցվեն մենթորներ ԱՄՆ-ից՝ գործարարության զարգացման և/կամ խորհրդատվության նպատակով։ Մենթորները նախապես կընտրվեն CRDF Global-ի գործարարության մենթորների ցանցից, որը կազմված է հաջողակ ձեռնարկատերերից, ներդրողներից և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներից:

Մասնակցության հայտերի վերջնաժամկետը 2015թ. օգոստոսի 8-ն է: Գրանցման մանրամասները տեղադրված են www.eif.am կայքում: