Microsoft-ը կստիպի տեղադրել Windows 10 ՕՀ-ը

Windows 10 օպերացիոն համակարգը, որը կթողարկվի հուլիսի 29-ին, կունենա ավտոմատ բեռնման ու տեղադրման ֆունկցիա: Այս մասին գրում է  The Register կայքը` հղում անելով Microsoft-ի լիցենզիոն համաձայնագրի համապատասխան կետին:

«Ծրագրային ապահովումը պարբերաբար ստուգում է ՕՀ-ի և հավելվածների թարմացումների առկայությունն ու ավտոմատ տեղադրում դրանք: Ընդունելով օգտագործման պայմանագիրը` դուք համաձայնվում եք ավտոմատ տեղադրման հետ»,-ասվում է փաստաթղթում:

Բեռնումից ու տեղադրումից հետո օգտագործողին կառաջարկվի վերագործարկել համակարգիչը: Ընդ որում` թարմացման ավտոմատ բեռնումից հրաժարվել հնարավոր չէ:

Վերոնշյալը վերաբերվում է միայն ՕՀ-ի Windows 10 Home տարբերակին: Բիզնես տարբերակը` Windows 10 Pro օգտագործողները կկարողանան հետաձգել նոր ՕՀ-ի բեռնումն ու տեղադրումը:

Աղբյուրը` The Register