Microsoft ընկերությունը թողարկել է հրատապ թարմացում, որը վերացնում է Windows օպերացիոն համակարգում հայտնաբերված լուրջ թերությունը։ Խոսքը Vista, 7, 8, 8.1, RT, Windows Server (2008, R2, 2012), ինչպես նաև Windows 10 (Insider Preview) տարբերակների մասին է։ Թարմացումը կարելի է բեռնել Windows Update-ից։
Հայտնաբերված խոցելիությունը թույլ կտար չարագործներին հեռակա գործարկել վնասակար կոդ ու իրենց ձեռքը վերցնել համակարգչի կառավարումը։ Դա տեղի կունենար, եթե օգտագործողը բացեր հատուկ պատրաստված ֆայլը կամ այցելեր սերտիֆիկատ չունեցող կայք, որտեղ տեղադրված է OpenType տառատեսակը։
The Register-ը գրում է, որ Windows-ի վերոնշյալ թերությունը հայտնաբերվել է իտալական Hacking Team հաքերային խմբի կողմից ցանցում տեղադրված ֆայլերն ուսումնասիրելիս։
Աղբյուրը՝ ZDNet, The Register