Դանիայում ավարտվել է անտա Կլաուսների համաշխարհային եռօրյա համաժողովը, որին մասնակցել է 125 մասնակից 15 երկրից։ Արտիստներն ամեն տարի հավաքվում են փորձով կիսվելու և ժամանցային միջոցառումներին մասնակցելու համար։
Մասնակիցներն իրենք են վճարում ծախսերի դիմաց։ Նրանցից պահանջվում է ակտիվորեն լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ, չծխել, ալկոհոլ չօգտագործել, ոչինչ չգովազդել և այլն։
Կլաուսների համաշխարհային եռօրյա համաժողովն անցկացվում է Կոպենհագենում 1957 թվականից։ Սոցցանցերում համաժողովը մեծ արձագանք է ստացել։