Ford-ի «խելացի» լուսարձակները թույլ կտան մթության մեջ հայտնաբերել մարդկանց ու կենդանիներին

Ford ընկերությունը մշակում է լուսարձակման կատարելագործված տեխնոլոգիա, որը կօգնի վարորդներին մթության մեջ տեսնել վտանգավոր արգելքները, ներառյալ հետիոտներին, հեծանովորդներին ու կենդանիներին։

Դիմային լուսավորության համակարգն աշխատում է տեսախցիկներով և կարող է կենտրոնացնել լուսավորությունը ճանապարհի առավել մութ հատվածներում։  Այն օգնում է վարորդին ուշադրություն դարձնել վարորդներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին։

427813

Բացի այդ՝ համակարգն օգտագործում է GPS-ը՝ շրջադարձներն ավելի լավ լուսավորելու համար։ Երբ GPS-ն անհասանելի է, համակարգն օգտագործում է դիմային տեսախցիկները, որոնք ներկառուցված են հետին պլանի հայելու հիմքում։

Ford-ի ներկայացուցիչների խոսքով՝ տեխնոլոգիան շուտով կներդրվի ընկերության նոր մոդելներում։

Աղբյուրը՝ Ford