Windows 10-ը տարածվում է torrent-ի սկզբունքով

Windows 10 նոր օպերացիոն համակարգը, որը թողարկվել է հուլիսի 29-ին, թարմացման համար անհրաժեշտ ֆայլերը բաժանում է մյուս օգտագործողներին torrent-ի սկզբունքով։ Ֆունկցիան կոչվում է Windows Update Delivery Optimization (WUDO), որը նախատեսված է թարմացումների գործընթացն արագացնելու համար։ Այսինքն՝ օգտագործողները ստանում են թարմացումն արդեն ոչ թե Microsoft-ի սերվերներից, այլ մյուս համակարգիչներից։

05

WUDO-ն միացված է Windows 10-ի բոլոր տարբերակներում, սակայն այն կարելի է անջատել, հատկապես եթե Ձեր ինտերնետային կապի մեգաբայթերն անսահմանափակ չեն։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել Start, ընտրել Settings-ը, այնուհետև՝ Update & Security բաժնում Windows Update կետը։ Այստեղ պետք է անցնել Advanced կարգավորումների բաժին ու «Choose how updates are delivered» մասում ընտրել Off տարբերակն՝ անջատելով WUDO-ն։

Եթե Ձեր համակարգիչը դեռևս չի սկսել բեռնել Windows 10-ի թարմացման ֆայլերը, ապա կարցացեք ուղեցույցն այստեղ։

Աղբյուրը՝ The Next Web