Ներկայացվել է աշխարհի ամենատարողունակ կոշտ սկավառակը

Samsung ընկերությունը Flash Memory Summit միջոցառմանը ներկայացրել է կոշտ սկավառակ, որն աշխարհի ամենատարողունակն է՝ 15,36 տերաբայթ ծավալով։ Սկավառակի կորպորատիվ տարբերակը, որն ունի PM1633a անունը, տվյալների պահպանման համար օգտագործում է ոչ թե մետաղական թիթողներ, այլ NAND ֆլեշ-հիշողություն, որն ավելի արագ է՝ համեմատած տարողունակ, սակայն դանդաղ մետաղականի հետ։

Ներկա պահին շուկայում ամենատարողունակ կոշտ սկավառակներն առաջարկում են Seagate և Western Digital ընկերությունները, որոնց մոդելների տարողությունը չի գերազանցում 10 տերաբայթը։

NAND չիպում տեղավորված է V-NAND «եռաչափ» հիշողության 48 շերտ։ 2013թ․ տեխնոլոգիաները թույլ էին տալիս տեղադրել միայն 24 նման շերտ, իսկ 2014-ին՝ 36:

Ռեկորդակիր սկավառակի ճշգրիտ գինը դեռ չի հաղորդվել, սակայն այն կարժենա մոտ 5000 եվրո։

Աղբյուրը՝ Ars Technica