Microsoft ընկերությունը հայտարարել է իր Office 2016 փաթեթի թողարկման ամսաթիվը։ Այն հասանելի կդառնա ս․թ․ սեպտեմբերի 22-ին։ Նշենք, որ սա առաջին Office-ն է, որը ստեղծվել է հատուկ Windows 10-ի համար։ Այն կունենա այնպիսի սպասված ֆունկցիաներ, ինչպիսիք են միաժամանակ մի քանի օգտագործողի կողմից խմբագրելու հնարավորությունը, որը նախկինում հասանելի էր միայն Office Online-ում։
Office 2016-ը կունենա ամպային մի շարք ֆունկցիաներ ու թույլ կտա ֆայլերը պահպանել օնլայն։
Այս պահին օգտագործողները կարող են ծանոթանալ միայն Office 2016 Preview փորձնական տարբերակին, որը թողարկվել է ս․թ․ մայիսին։
Աղբյուրը՝ Microsoft