Լրագրողների հետ հանդիպմանը Facebook սոցցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը խոսել է սոցցանցում Like կոճակի այլընտրանքային տարբերակ ներդնելու մասին։
CNBC-ն գրում է, որ խոսքը Dislike (չհավանել) կոճակի մասին չէ․ Ցուկերբերգը նշել է, որ չի ցանկանում Facebook-ը դարձնել մի ֆորում, որտեղ մարդիկ քվեարկում են կողմ և դեմ։ Այդ իսկ պատճառով նոր կոճակը կստանա «ցավում եմ» անունը (“express empathy”)։ Այն նախատեսված կլինի տխուր բովանդակությամբ նորությունների ու հրապարակումների համար։
Մշակողները կգործարկեն նոր կոճակը մոտակա ժամանակում։
Աղբյուրը՝ CNBC