Facebook-ը ստեղծել է լրագրողների համար նախատեսված տեղեկատվական ցանց

Facebook սոցցանցը ստեղծել է տեղեկատվություն հայթայթելու նոր գործիք, որը կարող է օգտակար լինի լրագրողներին։ Այն կոչվում է Signal և թույլ է տալիս հետևել սոցցանցի տարածված խմբերում տեղադրվող նորություններին։

Ըստ Facebook-ի նորությունների ու համաշխարհային մեդիայի գծով ղեկավար Էնդի Միտչելի՝ խոսքն այն նորությունների մասին է, որոնք ստացվում են հենց սոցցանցի օգտագործողներից։ «Հաշվի առնելով կայքում արժեքավոր նորությունների շատ մեծ հոսքը՝ ցանկանում ենք հեշտացնել լրագրողների աշխատանքը»,- նշել է նա։

Նշենք, որ Facebook սոցցանցում գրանցվածների թիվն արդեն անցել է մեկուկես միլիարդը։ Signal-ի էջին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Աղբյուրը՝ thenextweb.com