Մարդկանց մեծամասնությունը ի վիճակի չէ տարբերել ֆիշինգային կայքերը

Կասպերսկու լաբորատորիան անցկացրել է հետազոտություն, որն ապացուցել է հետևյալը․ օգտագործողների մեծ մասը չի տարբերում ֆիշինգային կայքերը։ Հարցումն անցկացվել է 16 երկրներում՝ 18 հազար օգտագործողների շրջանում։ Մարդկանց ցուցադրել են մի քանի վեբ-կայքեր, որոնց թվում են եղել օրիգինալ ու ֆիշինգային էջեր։ Միայն 24%-ն է կարողացել օրիգինալ կայքը տարբերել ֆիշինգայինից։ Ընդ որում՝ 58%-ը կարծել է, թե ֆիշինգային կայքն է օրիգինալը։

Հարցումները ցույց են տվել, որ ամեն 10-րդ օգտագործողը պատրաստ է բեռնել ու տեղադրել կասկածելի նամակին կցված էլ ավելի կասկածելի ծրագիրը՝ առանց այն հակավիրուսակին ծրագրով ստուգելու։ Ընդ որում՝ նրանց 19%-ն անջատում է հակավիրուսայինը, եթե վերջինս թույլ չի տալիս տեղադրել վտանգավոր ծրագիրը։

 

 

Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ամեն երկրորդ օգտագործողը մեկ ժամվա ընթացքում բացում է կասկածելի նամակներն ու սեղմում ֆիշինգային հղումների վրա։

Կարդացեք նաև՝ Ինչ է ֆիշինգը և ինչպես դրանից պաշտպանվել