Աշխարհի ամենամեծ սոցցանցը չի դադարում փորձեր անել մրցելու YouTube տեսահոսթինգի հետ։ Facebook-ում սկսվել է նոր տեսակի լրահոսի փորձարկում, որտեղ տեղադրված են միայն տեսանյութեր։
Վիդեոժապավենն այժմ հասանելի է հիմնականում iOS-օգտագործողներին և առայժմ միայն ԱՄՆ-ում։ Նոր էջում, ընկերների ու հավանած էջերի տեղադրած տեսանյութերից բացի, ցուցադրված են սոցցանցում ամենահայտնի հոլովակները։
Facebook-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապագայում վիդեոժապավենը հասանելի կդառնա ոչ միայն բոլոր օպերացիոն համակարգերի, այլև Smart TV-ների համար։
Աղբյուրը՝ TechCrunch