Ինչպես գիտենք, Android օպերացիոն համակարգերի նոր տարբերակներն առաջինը ստանում են Nexus սմարթֆոնները, իսկ մյուս մոդելները համբերատար կամ ոչ այնքան սպասում են իրենց հերթին։ Phonearena-ն գրում է, որ Android 6.0 Marshmallow թարմացումը գործարկելու մասին հայտարարել է LG ընկերությունը։ Պարզ է, որ առաջին մոդելը կլինի առաջատար LG G4 սմարթֆոնը։
Առաջինը LG G4-երը կթարմանան Լեհաստանում, իսկ թե ինչու հենց Լեհաստան, ընկերության ներկայացուցիչները չեն մանրամասնել։
Այնուհետև սպասվում է, որ թարմացումը կակտիվացնեն Samsung, Motorola, Sony և HTC ընկերությունները։
Թե որ սարքերն են ապահովելու Android 6.0, կարող եք դիտել այստեղ։