Դեռահասները սոցցանցերից նախընտրում են Instagram-ը

Ամերիկացի դեռահասների մեկ երրորդը Instagram-ը համարում է ամենակարևոր սոցցանցը։ Սա պարզել է Piper Jaffray ընկերությունը՝ անցկացնելով հարցում։

Հարցվածների 20%-ը ամենակարևոր սոցցանցն է համարում Twitter-ը, 19%-ը՝ Snapchat-ն ու միայն 15%-ը՝ Facebook-ը։ Նշենք, որ հենց Facebook-ն է հանդիսանում Instagram-ի սեփականատերը 2012թ․-ից։ Piper Jaffray-ի անցկացրած հարցմանը մասնակցել է 9400 13-19 հազար դեռահաս։

Երեք տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր․ Facebook-ն ապահովում էր 40% ցուցանիշ․

80

Մեկ այլ հարցում, որն անցկացրել էր  Pew Research Internet Project-ը, պարզել էր, սակայն, որ Facebook-ն ամենահաճախ օգտագործվող սոցցանցն է (41%) 13-17 տարեկանների շրջանում։ Ըստ հարցման արդյունքների՝ Instagram-ն ու Snapchat-ն ունեն համապատասխանաբար 20% և 11% ցուցանիշներ։

Աղբյուրը՝ The Wall Street Journal