Facebook-ը կզգուշացնի պետական հաքերների հարձակումների մասին

Աշխարհի ամենամեծ սոցցանցը հայտարարել է, որ պետական ծառայությունների հաքերների կողմից հարձակումների դեպքում օգտագործողներն այսուհետ կստանան հատուկ նախազգուշացում։

Այս մասին Facebook-ի պաշտոնական բլոգում հայտարարել է սոցցանցի անվտանգության գծով ղեկավար Ալեքս Ստամոսը։ Նշենք, որ սոցցանցը սովորաբար զգուշացնում է օգտագործողներին, երբ կասկածելի բան է հայտնաբերում։

Հաքերային հարձակման դեպքում օգտագործողին կառաջարկվի միացնել երկէտապ ավտորիզացիա, որպեսզի նոր սարքից Facebook մուտք գործելու դեպքում պահանջվի նոր գաղտնաբառ, որն ուղարկվում է օգտագործողի հեռախոսին։

91

Նման զգուշացումներ ուղարկում է նաև Google ընկերությունը ու դեռ 2012 թվականից։

Աղբյուրը՝ Facebook