Facebook-ում այսուհետ կարելի է դրամահավաք կազմակերպել

Facebook սոցցանցը թողարկել է նոր ֆունկցիա, որը թույլ կտա ոչ պետական կազմակերպություններին դրամահավաք կազմակերպել սոցցանցում։ Բարեգործական հիմնադրամներն այժմ կարող են հատուկ էջեր բացել, ինչպես նաև օգտագործել նոր «Նվիրաբերել» կոճակը։

«Մենք հույս ունենք, որ այս նորամուծությունը կօգնի ոչ պետական կազմակերպություններին ավելի ակտիվորեն շփվել հանրության հետ և անհրաժեշտության դեպքում միջոցներ հավաքել»,-ասվում է սոցցանցի պաշտոնական բլոգում։

Վերոնշյալ «նվիրաբերել» կոճակը հնարավոր կլինի ավելացնել գրառումներում, ինչը թույլ կտա հետաքրքրված անձանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել առանց էջը լքելու։

Աղբյուրը՝ Facebook