Facebook-ի նորամուծությունները կօգնեն օգտագործողներին հաղթահարել բաժանումը

Facebook սոցցանցը հայտարարել է մի շարք նորամուծությունների մասին, որոնք կօգնեն օգտագործողներին հաղթահարել բաժանումը։ Նոր ֆունկցիաները կակտիվանան այն դեպքում, եթե օգտագործողը նշի, որ այլևս հարաբերությունների մեջ չէ։

Նորամուծություններից մեկը թույլ կտա առանց նախկինի էջը արգելափակելու չտեսնել նրա գրառումները, նկարները և այլն։ Բացի այդ՝ հաղորդագրություն ուղարկելիս նախկին ընկերոջ կամ ընկերուհու անունը չի առաջարկվի որպես հասցեատեր։

Նույն կերպով հնարավոր կլինի «թաքցնել» սեփական գրառումները նախկինի աչքից, ինչպես նաև հեռացնել ընդհանուր նկարներում կատարված նշումները (tag): Նոր ֆունկցիաների փորձարկումը կսկսվի ԱՄՆ-ում, այնուհետև դրանք հասանելի կլինեն Facebook-ի բջջային հավելվածն օգտագործողներին։

Աղբյուրը՝ Facebook