Mobile-friendly թեստ․ հայկական լրատվական կայքեր (ինֆոգրաֆիկա)

ittrend.am-ը շարունակում է «Mobile-friendly, թե ոչ» շարքը, որի նպատակն է պարզել՝ հայկական կայքերը որքանով են օպտիմիզացված mobile-դիտման համար։ Նախորդ թողարկումներում դիտարկել էինք ՀՀ-ում գործող բանկերի ու բջջային օպերատորների կայքերը։ Այս անգամ ուսումնասիրել ենք հայկական լրատվական կայքերը, որոնց «mobile-friendly»-ությունը կրկին պարզել ենք Google-ի Mobile-Friendly Test գործիքով, որը ստուգում է կայքի մոբայլ հարմարավետությունը հետևյալ չափորոշիչներով.

  • Ընթեռնելի տառաչափ,
  • Իրարից բավականաչափ հեռու տեղադրված հղումներ (finger-friendly ինտերֆեյս),
  • Սմարթֆոնի/պլանշետի էկրանին համապատասխան ինտերֆեյս:

Լրատվական կայքերն ընտրել ենք` առաջնորդվելով alexa.com կայքի վարկանիշային աղյուսակով, որը ներկայացնում է Հայաստանում ամենաայցելվող կայքերի ցանկը: Դիտարկել ենք նաև այն հանգամանքը, թե արդյոք ուսումնասիրվող կայքերն ունեն առանձին մոբայլ տարբերակ, թե ոչ, օրինակ` ինչպիսին է mobile.tert.am-ը:

The Economics of one of the world's favourite fastFood (1)

Դիտարկված 12 կայքերից միայն lragir.am-ն է, որ օպտիմիզացված չէ սմարթֆոնով կամ պլանշետով դիտվելու համար, սակայն նշենք, որ այս կայքն ունի մոբայլ տարբերակ` m.lragir.am, որով հարմարավետ է կարդալ կայքի նորությունները: 1in.am-ը թեև ունի մոբայլ տարբերակ, սակայն սմարթֆոնից մուտք գործելու դեպքում վերահասցեավորում չի կատարվում m.1in.am հասցեին: Ուսումնասիրված 12 կայքերից 7-ը չունեն մոբայլ տարբերակ, սակայն նրանք բոլորն էլ ունեն mobile-friendly կայք:

Այսպիսով, ամենաընթերցվող հայկական լրատվական կայքերը հոգացել են այն մասին, որ ընթերցողները կարողանան կայքը դիտել սմարթֆոնով կամ պլանշետով: Նշենք, որ գրեթե բոլորն ընտրել են կայքը mobile-friendly դարձնելու և ոչ թե առանձին մոբայլ տարբերակ ստեղծելու ճանապարհը:

UX/UI փորձագետ, GDG Yerevan-ի համակարգող Վարդան Գրիգորյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ կայքի առանձին մոբայլ տարբերակը պատրաստելն ավելի շատ ռեսուրսներ է խլում, բացի այդ` հետագայում պետք է թարմացումները կատարել երկու առանձին կայքերի համար, սակայն սա հնարավորություն է տալիս պատրաստելու ընթացքում փորձարկել մոբայլ կայքը, փոփոխություններ անել ու աշխատանքն ավարտելուց հետո այն հասանելի դարձնել ընթերցողներին: «Իսկ կայքը mobile-friendly դարձնելու համար պետք է փոխել կայքի User Interface-ը (UI)»,-նշեց փորձագետը: