Shadowmatic-ը ճանաչվել է App Store-ի տարվա լավագույն խաղ

Հայկական Triada Studio ընկերության Shadowmatic-ը ճանաչվել է լավագույն iOS խաղ Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում ու ևս մի քանի երկրներում:

Խաղն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, ըստ Triada Studio-ի տնօրեն Արա Աղամյանի՝ առայժմ հայտնի չէ, թե երբ կթողարկվի Android-տարբերակը։ Խաղը կարելի է խաղալ նաև Apple TV հեռուստակցորդով:

Հիշեցնենք, որ Shadowmatic-ը ս․թ․հունիսին արժանացավ Apple Design Award (ADA) մրցանակի, իսկ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):

Խաղի ստեղծման պատմության, սպասվող թարմացումների, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։