Facebook սոցցանցը պատրաստվում է փոփոխություններ անել այն կանոններում, որոնք վերաբերում են պրոֆիլում իրական անունը լրացնելուն: Այս մասին հաղորդում է սոցցանցի մամուլի ծառայությունը:
Վերջին շրջանում Facebook-ում ստեղծվել են տարբեր խմբեր ու էջեր, որոնց հիմնական պահանջն էր վերանայել սոցցանցում գրանցվելու շատ կտրուկ կանոնները:
Ըստ աղբյուրի` կեղծանուն օգտագործելը թույլ կտրվի այն դեպքերում, երբ, օրինակ, անհատը տուժել է բռնությունից կամ ծաղրանքի ենթարկվել:
Սոցցանցի կանոնադրությունը հորդորում է օգտագործել կայքում իրական անունը, քանի որ այդ դեպքում մարդկանց գործողություններն ու խոսքերն ավելի մեծ կշիռ են ունենում, քան կեղծանվան դեպքում:
Աղբյուրը` facebook.com