Հետազոտողներն առաջարկել են գաղտնաբառի փոխարեն օգտագործել նկարներ

Փլիմաութի համալսարանի հետազոտողներն ստեղծել են գաղտնաբառի մուտքագրման նոր մեթոդ, որն, ըստ իրենց, առավել ապահով կլինի, քան ավանդական գաղտնաբառերը: GOTPass կոչվող այս նոր մեթոդը միավորում է պատկերները, նկարներն ու մեկանգամյա գաղտնաբառերը, որպեսզի ստեղծի նոր համակարգ, որը կլինի ոչ միայն առավել ապահով, այլև հեշտ հիշվող:

Pattern password

GOTPass-ը պահանջում է մեկանգամյա կարգավորում, որի ընթացքում օգտատերը պետք է կազմի որևէ պատկեր 4×4 ցանցի վրա: Պատկերն ընտրելուց հետո համակարգն առաջարկում է երեսուն տարբեր էմոջիներ և խնդրում ընտրել դրանցից որևէ մեկը: Ցանցի վրա չորս վանդակ լրացնելուց հետո օգտատերը կունենա իր նոր գաղտնաբառը:

Գաղտնաբառը մուտքագրելու գործընթացը շատ հեշտ է. անհրաժեշտ է մուտքագրել օգտատիրոջ անունը, այնուհետև նկարել վերոնշյալ ցանցը: Հաջորդ քայլում կերևա 16 նկար, որոնցից երկուսը կարգավորման ընթացքում ընտրված նկարներն են, իսկ մնացածը ծուղակներ են: Ընտրեք ճիշտ նկարները, և Դուք կստանաք մեկանգամյա անցագիր Ձեր ուզած էջ մուտք գործելու համար:

Համակարգի ստեղծողների խոսքով` վերոնշյալ գաղտնաբառերը հեշտ է հիշել և դրանք ավելի բարձր պաշտպանության մակարդակ ունեն:

Աղբյուրը` Plymouth University