Ռոբոտների արտադրության բրիտանական Engineered Arts ընկերությունը ներկայացրել է ռոբոտացված հումանոիդ ՝ առաջադեմ դիմախաղով: Ռոբոտի հնարավորությունները ցուցադրող տեսանյութը հասանելի է կազմակերպության YouTube-ալիքում:
Engineered Arts ռոբոտը ստացել է Ameca անունը։ Տեսանյութում կարելի է նկատել, թե ինչպես է սարքը «ապրում» մարդկային հույզերը։ Հոլովակի սկզբում ռոբոտը «արթնանում է», բացում աչքերը և տարակուսած նայում աջ ու ձախ: Ameca-ն բարձրացնում է հոնքերը, թարթում աչքերը, բացում է բերանը և նայում է իր ձեռքերին: Վերջում ժպտում է տեսախցիկին և ձեռք է մեկնում:
Mesmer անունով ընկերության երկրորդ հումանոիդը, որին բրիտանացի ինժեներները նույնպես «սովորեցրել են» դեմքի արտահայտությունները, տեսանյութում նայում է տեսախցիկին եւ աչքով անում հանդիսատեսին: Ռոբոտը բացում է բերանը, ցուցադրելով լեզուն եւ մի շարք ատամներ, քմծիծաղ է տալիս եւ ժպտում: Տեսանյութի վերջում Mesmer հորանջում է, փակում աչքերը եւ իջեցնում գլուխը։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով ՝ ռոբոտների ստեղծման ժամանակ նրանք սկանավորել են կենդանի մարդկանց, որպեսզի պատճենեն մարդկային դեմքի իրատեսական արտահայտությունը:
Ամռան վերջին Tesla-ն հայտնել էր Tesla Bot հումանոիդ ռոբոտի մասին։ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի խոսքով ՝ ռոբոտն օգտակար կլինի կենցաղում, օրինակ, կկարողանա խանութ գնալ եւ տարբեր առարկաներ բերել: