Վերջին տարիներին լուսանկարչական արվեստում մի նոր ժանր է տարածում գտել և դարձել չափազանց սիրված. դա անօդաչու սարքերով լուսանկարումն է։
Անօդաչու, որակյալ նկարահանող այս տեսախցիկների միջոցով հնարավոր է նայել աշխարհին այնպես, ինչպես որոշ ժամանակ առաջ հասու էր միայն թռչուններին։ Այժմ կներկայացնենք 2015 թվականի լավագույն լուսանկարները, որոնք տեղադրվել են Dronestragram սոցցանցում։
Անցած տարվա ամենասիրված լուսանկարներից է Հիսուսի արձանը, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում։
![26](https://ittrend.am/wp-content/uploads/2016/01/26-1024x468.jpg)
Ջրի և ցամաքի լուսանկարները ևս գեղեցիկ են դիտվում վերևից։ Օրինակ՝ Իտալիայում գտնվող Ամալֆիտանյան ծովափը, արմավենիներով հարուստ արևադարձային Կորած կղզու ափը, Ֆրանսիայում՝ Մոն Սեն Միշել կղզու ափը։ Վերջիններս Dronestragram կայքում դասվել են լավագույն լուսանկարների շարքին։
![18](https://ittrend.am/wp-content/uploads/2016/01/18-1024x651.jpg)
![19](https://ittrend.am/wp-content/uploads/2016/01/19-1024x768.jpg)
Չինաստանի արևելյան մարզի, Բրազիլիայի Պարակատու քաղաքի, Դուբայում ուղտերի մրցավազքի, մշուշով պատված Մարինտա քաղաքի նկարները ևս դասվել են լավագույնների շարքին։
![20](https://ittrend.am/wp-content/uploads/2016/01/20-1024x575.jpg)
![Պարակատու, Բրազիլիա, լուսանկարը՝ ALEXANDRE SALEM/DRONESTAGRAM](https://ittrend.am/wp-content/uploads/2016/01/21-1024x768.jpg)
![Ուղտերի մրցավազքը, Դուբայ, ԱՄԷ, լուսանկարը՝ SHOYAB/DRONESTAGRAM](https://ittrend.am/wp-content/uploads/2016/01/22-1024x575.jpg)
![Մարինգա, Բրազիլիա, լուսանկարը՝ RICARDO MATIELLO/DRONESTAGRAM](https://ittrend.am/wp-content/uploads/2016/01/23-1024x565.jpg)
Լավագույնների շարքին է դասվել նաև մեկ լուսանկար Ռուսաստանից։
![Կղզի Տուրգոյակ, հրվ. Ուրալ, Ռուսաստան](https://ittrend.am/wp-content/uploads/2016/01/24-1024x575.jpg)
Աղբյուր՝ Mashable