CodeFights ստարտափը ուղղված է ծրագրավորման մասին գիտելիքների ստուգմանը և դրանց բարելավմանը խաղի միջոցով: Այն հնարավորություն է տալիս խաղալով բարելավել ծրագրավորման գիտելիքները` հակամարտելով այլ խաղացողների հետ:
Ծրագիրն անցած տարի ստացել է 2.4 միլիոն դոլարի ֆինանսավորում հետագա զարգացման համար: Կայքն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում ամբողջ աշխարհով մեկ:
CodeFights-ի հիմնադիրներն են Տիգրան Սլոյանը և Արամ Շատախցյանը: Կայքի նախագիծը եղել է Սլոյանի մագիստրոսական թեզի թեման: Ըստ Սլոյանի՝ մարդկանց մոտ չի առաջանում ժամանակի անիմաստ վատման տպավորություն, երբ նրանք խաղում են այս խաղը, քանի որ նրանք նաև սովորում են, այլ ոչ թե կրակում թռչունների վրա կամ քաղցրավենիքներ պայթեցնում:
Սկզբում խաղը հեշտ է թվում, սակայն այն աստիճանաբար բարդանում է և դառնում ավելի հետաքրքիր: Ըստ կայքի հիմնադիրների` այս խաղը կարող է ուսման շատ լավ գործիք դառնալ սկսնակ ծրագրավորողների համար:
Կայքն այժմ ունի ամսական 40.000 ակտիվ օգտատեր և 150.000 օգտատեր ընդհանրապես:
Ծրագրի վրա աշխատող թիմը շատ փոքրաթիվ է, սակայն, ինչպես նշում են ընկերությունում. «Մենք աշխատանքի ենք ընդունում միայն այն մարդկանց, ովքեր իրոք սիրում են մեր պրոդուկտը և նրանց հետ կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել իրական կյանքում»: Խաղի պաշտոնական կայքում կարելի է նաև գտնել ընկերությունում ազատ աշխատատեղերի մասին տեղեկատվություն:
Խաղի մասին գրել են մի շարք հայտնի պարբերականներ, ինչպիսիք են The New York Times-ը, Techcrunch-ը, Edsurge-ը և այլն:
https://www.youtube.com/watch?v=YaK8J0cxL8c
Եթե ցանկանում եք խաղալ այս ինտերակտիվ ուսուցողական և հետաքրքիր խաղը, ապա անցեք հետևյալ հղումով:
ittrend.am-ի հարցազրույցը հիմնադիրների հետ կարդացեք շուտով: