Հայաստանում խանութների կեսը վաճառում է չլիցենզավորված ծրագրային ապահովում

Microsoft Armenia-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել Հայաստանում ծրագրային ապահովման ոչ լիցենզավորված վաճառքների բարձր մակարդակ: Հետազոտության նպատակն էր պարզել հայաստանյան օգտատերերի համար կիբերվտանգների մակարդակը: Հետազոտությունն անցկացվել է անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում։ Այս ընթացքում ընկերության աշխատակիցները այցելել են համակարգչային ապրանքներ վաճառող ավելի քան 50 խանութներ: Արդյունքերը ցույց են տվել, որ խանութների մեծամասնությունը առաջարկում են ոչ լիցենզավորված ծրագրային ապահովում (այսուհետ՝ ԾԱ), իսկ Micrtosoft-ի լիցենզավորված ապրանքները կարելի է գնել խանութների միայն 12%-ում: Խանութների կեսից ավելին գնորդներին առաջարկում են և՛ լիցենզավորված, և՛  չլիցենզավորված ԾԱ:

Այսպիսով, ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանում կիբերվտանգների աստիճանը գտնվում է բարձր մակարդակի վրա և զգուշացրել է, որ ոչ լիցենզավորված արտադրանքի օգտագործումը անվտանգ չէ օգտատերերի անձնական տվյալների պահպանման տեսանկյունից:

Microsoft CEE New Markets-ի տնօրեն Դմիտրի Բերեսնևը հայտարարել է. «Շատ հաճախ մարդիկ չգիտեն, թե ինչպես տարբերել լիցենզավորված ԾԱ-ը ոչ լիցենզավորվածից: Մենք վստահ ենք, որ չլիցենզավորված ԾԱ-ն ստեղծված է օգտատերերի անձնական տվյալները գողանալու համար: Microsoft-ը շարունակում է պաշտպանել իր օգտատերերին ծրագրային խարդախություններից»։

BSA Global Software Survey-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքում, որը կատարվում է ամեն երկու տարին մեկ, պարզվել է, որ 2013-ին Հայաստանում համակարգչային ցանցահենությունը կազմել է 86%: Դա 7%-ով ավելի քիչ է, քան 2007-ին:

Աղբյուրը` digital.report