Այս պահին շարունակվում են ռազմական բախումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Առավել թեժ մարտեր են ընթանում ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Քանի որ այս պահին սահմանային յուրաքանչյուր լարվածություն բերում է ինֆորմացիայի քաոսային հոսքի, հրապարակում ենք սոցցանցերի այն էջերի ու կայքերի ցանկը, որոնցից կարելի է ստանալ ՀԱՎԱՍՏԻ ինֆորմացիա:
1. mil.am՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք,
2. nkrmil.am` ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք, որն այս պահին հասանելի չէ ինչ-ինչ պատճառներով,
3. razm.info,
4. Hayzinvor.am,
5. voskanapat.info:
Տեղեկատվական անվտանգության և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Twitter-յան էջում ստեղծել է հավաստի տվյալներ տարածող պաշտոնատար անձանց և լրատվական կայքերի ցանկ, որտեղ ներառված են հետևյալ էջերը.
- ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջ՝ @MFAofArmenia,
- Դավիթ Կ. Բաբայան՝ @davit_babayan,
- ԼՂՀ պաշտպանության նախարարություն @Karabakh_MoD,
- Անի Սարգսյան (ԼՂՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար) @anie_sarg,
- ArtsakhPress Agency @ArtsakhPress,
- Karabakh MFA @mfankr,
- Արտակ Բեգլարյան (ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար) @Artak_Beglaryan,
- Տիգրան Մկրտչյան (ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ) @TMkrtchyan,
- Տիգրան Բալայան (ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ) @tbalayan :
Ներկայացնում ենք նաև Facebook-յան էջեր, որոնցից ևս կարելի է ստանալ ստուգված տեղեկություններ.
- Արծրուն Հովհաննիսյան՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար,
- Արտակ Բեգլարյան՝ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար,
- Սամվել Մարտիրոսյան՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ,
- Anzhela Elibegova՝ ադրբեջանագետ,
- Սերգեյ Չամանյան՝ քաղաքագետ, սահմանային իրավիճակը ակտիվորեն լուսաբանող բլոգեր,
- Կարեն Վրթանեսյան՝ Razminfo լրատվական,
- Արա Թադևոսյան, Դավիթ Ալավերդյան՝ Mediamax լրատվական,
- Նանա Գնդոյան՝ ՀՀ ԱԻՆ Լրատվական վարչության պատասխանատու: