Ներկայացվել է հեծանվորդների համար նախատեսված Acer Xplova X5 համակարգիչը

Acer ընկերությունը Նյու Յորքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկայացրել է հեծանվորդների համար նախատեսված Acer Xplova X5 համակարգիչը: Սարքը ստեղծել է Xplova ընկերությունը, որը հանդիսանում է Acer-ի դուստր ընկերությունը:

Ինչպես տեղեկացվում է սարքի նկարագրության մեջ, Xplova X5-ը հանդիսանում է առաջին համակարգիչը` նախատեսված հեծանվորդների համար, որն ունի տեսահոլովակներ ձայնագրելու հնարավորություն:

Xplova X5-ը համալրված է լայնանկյուն տեսախցիկով, որի միջոցով հնարավոր է բարձր որակի տեսահոլովակներ նկարահանել: Խելացի ալգորիթմի շնորհիվ հնարավոր է նախապես կարգավորված պարամետրերի շնորհիվ երեք վայրկյան տևողությամբ տեսահոլովակներ նկարահանել, այդ կարգավորումները կարող են վերաբերել շարժման արագությանը, սրտի աշխատանքին, GPS-ի պարամետրերին և այլն:

Օգտատերը կարող է մեկ տեսահոլովակում միացնել իրար մինչև ութ փոքրիկ տեսահոլովակներ և կիսվել դրանցով սոցիալական ցանցերում: Սարքը համապատասխանում է IPX7` խոնավության հանդեպ դիմադրողականության ստանդարտներին:

Xplova X5-ը, ըստ էության, իրենից ներկայացնում է ղեկավարման վահանակ, որը տեղեկատվություն է տրամադրում հեծանվի արտադրողականության մասին: Այն տրամադրում է այնպիսի տեղեկատվություն, ինչպիսիք են երթևեկության արագությունը, հեռավորության հաղթահարումը, սրտի աշխատանքը, ակերի պտտման հաճախականությունը և այլն: Նորությունը վաճառքում կհայտնվի այս տարվա երրորդ եռամսյակում, դրա գինը դեռևս հայտնի չէ:

Աղբյուրը` CNET