Գիտե՞ք՝ ինչ է նույնականացման (ID) քարտը, երբևէ գործածե՞լ եք: 2014 թ.–ի հունվարի 1–ից Հայաստանի քաղաքացիներին անձնագրերի փոխարեն տրամադրվում են նույնականացման քարտեր (ՆՔ): Այս քարտերի նպատակն է պարզեցնել նույնականացման փաստաթղերի օգտագործումը՝ միավորելով անձնագրային ու սոցքարտային տվյալները: Նույնականացման քարտերը տրամադրվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքներում: Այն ստանալու համար պետք է վճարել 3000 դրամ, սակայն մինչև 16 տարեկան անձանց համար, ովքեր առաջին անգամ են ստանում անձնագիր, ինչպես նաև աղքատության նպաստ ստացող քաղաքացիների համար նույնականացման քարտը տրվում է անվճար։
Մայիսին «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն Հայաստանում գործարկեց e-citizen.am կայքը, որը պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգ է՝ նախատեսված ծանուցումներ ստանալու համար: Մուտքն այս համակարգ կատարվում է վերոնշյալ ID քարտերի միջոցով:
Ընդ որում՝ ՀՀ օրենսդրության համաձայն՝ անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է տվյալ համակարգում նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:
ittrend.am-ը որոշեց փորձարկել ծառայությունը՝ հասկանալու համար՝ որքանով է այն հարմարավետ ու հասանելի օգտագործման համար:
Նախ մուտք գործելու համար անհրաժեշտ է քարտ reader (նույնականացման քարտ կարդացող սարք), որը ստանալու համար պետք է ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետական 900018216011 հատուկ հաշվին վճարել 3500 դրամ: Այնուհետև պետք է հետևյալ փաստաթղթերով դիմել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ (ք. Երևան, Ուլնեցի 68, 1-ին հարկ, 16 սենյակ, թեժ գիծ՝ 114).
- Դիմում-Գրություն (կնքված կազմակերպության կնիքով),
- Վճարման անդորրագրի բնօրինակը,
- Նույնականցման քարտի պատճենը,
- Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի պատճենը,
- Եթե սարք ստանալու համար ներկայանում է լիազոր անձ, ապա նրա անձնագրի պատճենի առկայությունը պարտադիր է::
Նշենք, որ նույնականացման քարտի արժեքը հաստատված է 3000 դրամ, իսկ էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ ևս 3000 դրամ:
Այնուհետև պետք է այցելել ekeng.am ու տեղադրել հետևյալ ծրագրերը.
Համակարգչին միացնում ենք քարտ ռիդերը ու քարտը տեղադրում սարքի մեջ։ Եթե քարտն ակտիվ է, ապա համակարգիչը ճանաչում է այն։
Այնուհետև մուտք ենք գործում e-citizen.am՝ գլխավոր էջ ու սեղմում «Մուտք»:
Ու այստեղից սկսվեց խնդիրը: Չնայած նրան, որ մեր քարտը համակարգը ճանաչել էր, միևնույն է՝ մուտք գործել չէր հաջողվում։
Հետո Skype-ով կապ հաստատեցինք ekeng-ի առցանց աջակցման կենտրոնին՝ մանրամասն ներկայացնելով խնդիրը: Հետևեցին ստանդարտ հարցեր՝ ակտիվացված է արդյոք քարտը, թարթում է արդյոք քարտ ռիդեռի լույսը, միացված է արդյոք համակարգիչը ցանցին և այլն։ Երբ հավաստիացրինք, որ համակարգչի ու քարտի հետ խնդիր չկա, քանի որ հենց այդ պահին մուտք էինք գործել ekeng.am-ի քարտերի ակտիվացման էջ.
Մուտք էինք գործել նաև անձնական գրասենյակ, սակայն E-citizen համակարգ մուտք գործել այդպես էլ չէր ստացվում: Skype-ով սպասարկող մասնագետն առաջարկեց հեռահար կառավարման ծրագրով միանալ մեր համակարգչին, սակայն պատճառաբանեցինք, որ անվտանգության նկատառումներով չենք ցանկանում օգտվել այդ տարբերակից: Առաջարկեցին օրվա մեջ զանգել։ 10-15 րոպեից զանգ ստացանք, ներկայացրինք՝ ինչ է պահատել ու խնդրեցինք հուշել, թե ինչ անել: Սպասարկող աշխատակիցն առաջարկեց ևս մեկ անգամ ավտոմատ կարգով տեղադրել ստորագրության սերտիֆիկատները՝
Նորիք կայքից բեռնում ու տեղադրում ենք: Կրկին չի լինում։ Այդ ժամանակ աշխատակիցն առաջարկում է հերթով տեղադրել սերտիֆիկատները, դա արվում է Կրիպտոյի ծրագրի սերտիֆիկատների ցանկ մուտք գործելու ընթացքում։ Քայլ մեկ.
Երկու քլիք ենք անում այս պատկերակի վրա։
Հետո յուրաքանչյուրի վրա առանձին երկու քլիք ենք անում ու տեղադրում: Այսքանից հետո համակարգիչը պետք է restart անել: Ընդհանուր առմամբ 40 րոպե տևող այս քաշքշուկից հետո advanced user-ը վերջապես կարողացավ մուտք գործել համակարգ։
Մուտք գործելու համար անհրաժեշտ է հավաքել ID card-ի Pin կոդը։
Եվ վերջապես, համակարգի ներսում ենք.
Անկեղծ լինելու համար նշենք, որ մեյլի ինտերֆեյսը պարզ է՝ առանց այլ բարդությունների։ Բաժանված է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված բաժինների, ու հավանաբար, իրավաբանական անձին վերաբերվող պետական ծանուցումները նույնպես այս համակարգով են ստացվում։ Օրինակ.
Պարզվեց, որ ՃՈ ակտ ունեմ☺, ի դեպ, նամակը պարզապես ծանուցում էր ակտի մասին, չկար ոչ մի հղում կամ ակտի կոդ, որպեսզի լրացուցիչ տեղեկություններ ստանայի:
Հետո փորձեցինք է.լ նամակը forward անել երեք այլ էլ հասցեների։
Gmail-ի վերիֆիկացիան վայրկենական կարգավորվեց, սակայն այն 2 էլ հասցեները, որոնք ունեին այլ ֆորմատ՝ [email protected] և [email protected], այդպես էլ չուղարկեցին ստացման հաստատում: Կրկին զանգ Skype աջակցությանը.
Աշխատակիցը նամակները ձեռքով ուղարկեց նորից։
Ամփոփում. ընդհանուր առմամբ շարքային քաղաքացու համար սա ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է։
Review-ն պատրաստեց Արտակ Հարությունյանը