HP ընկերությունը Omen ապրանքանիշի ներքո թողարկելու է նոր սարք՝ համակարգիչ-ուսապարկ, նախատեսված վիրտուալ իրականության զբոսանքների համար: Այն դեռևս գտնվում է մշակման փուլում, իսկ HP-ն կսկսի փորձարկել այն մեկ ամսից:
VR-ուսապարկն ունի Intel Core i5 կամ i7պրոցեսորներ, մինչև 32 ԳԲ օպերատիվ հիշողություն, գրաֆիկական չիպի տեսակը ընկերությունը չի բացահայտում: Պայուսակը կշռում է 4,5 կգ-ից ոչ ավել, գրեթե ինչպես Acer Predator 17X խաղային նոութբուքը:
Միացնելով ուսապարկին VR սարքը՝ օգտատերը կկարողանա հայտնվել վիրտուալ տարածությունում ` առանց համակարգչին մոտ գտնվելու: Ուսապարկը կարժենա մոտ հազար դոլար:
Աղբյուրը՝ The Verge