Facebook-ը և Instagram-ը կսկսեն վճարել հայտնի բլոգերներին

Facebook-ը և Instagram-ը որոշել են վճարել այն օգտատերերին, ովքեր մեծ ճանաչում են վայելում սոցիալական կայքերում: Այսկերպ նրանք ցանկանում են խրախուսել վերջիններիս ավելի հետաքրքիր լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել, որոնք էլ գովազդային եկամուտ են ապահովում:

Ֆեյսբուքի մարքեթինգի գծով նախագահ Քերոլին Էվերսոնը նշել է, որ կոնտենտը շատ կարևոր է Facebook-ի և Instagram-ի համար, և ընկերությունը տարբեր եղանակներ է փնտրում, որպեսզի օգնի կոնտենտ ստեղծողներին գումար վաստակել:

Որոշ վերլուծաբաններ դիտարկում են Instagram-ը որպես Facebook-ի աճի գլխավոր աղբյուր: Ըստ eMarketer-ի վերլուծության՝ «վիրտուալ» գովազդը 2016թ. ընկերությանը կբերի 1,53 մլրդ դոլարի եկամուտ կամ Facebook-ի ողջ գովազդային եկամտի 15 տոկոսը։

Facebook-ը  շուտով կներկայացնի սոցիալական ցանցում գումար աշխատելու նոր տարբերակ: Դրա համար օգտատերերի շրջանում հարցում է անցկացվել այն մասին, թե իրենք ինչպես կցանկանային գումար աշխատել, օրինակ, բրենդային կոնտենտ տեղադրելո՞վ, թե՞ գովազդային եկամտից տոկոսներ ստանալով:

Աղբյուրը՝ Bloomberg