Հայկական IDeA հիմնադրամը գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը: Այս մասին հայտարարել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:
Mediamax-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ FAST-ի նպատակն է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնել ու մեկ տեղում հավաքել հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները։
«Նախատեսում ենք հիմնադրամի զարգացման համար $ 10 մլն-ի չափով առաջնային ֆինանսավորում տրամադրել, իսկ հետո միջոցների հավաքագրման գլոբալ արշավ կազմակերպել և 3 տարվա ընթացքում ֆոնդի ծավալը հասնել $ 200 մլն դոլարի»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:
Սպասվում է, որ FAST-ը կդառնա խառը գրանտա-վենչուրային ֆինանսավորման հիմնադրամ, որը կկառավարի խորհրդատվական խորհուրդը: