Այսուհետ ամեն երկուշաբթի ittrend.am-ը կներկայացնի քրաուդֆանդինգային կայքերում ներկայացված ամենաուշագրավ սարքերը:
Գեյմերական մկնիկ
The Z կոչվող այս մկնիկն ունի շատ բարձր թույլատրելիությամբ սենսոր (12 000 կետ` մեկ դյույմի համար): Սարքը կարողանում է մոտ 80 տարբեր գործողություններ անել, ունի 17 հավելյալ կոճակ, որոնցից 4-ը ճանաչում են հպման ուժգնությունը: The Z-ի հետ միասին տրվում է մեծ գորգ, լրացուցիչ կոճակներ:
Շվեյցարական ժամացույց
Շվեյցարական ժամացույցները գեղեցիկ են, որակյալ ու հուսալի. միակ թերությունը շատ բարձր գինն է: Երկու ժամագործներ, ովքեր ունեն 30-ամյա փորձ, նպատակ են դրել ստեղծել թանկարժեք ժամացույցների որակին չզիջող մատչելի մոդելներ: Եվ կարծես թե ստացվել է:
Բազմաֆունկցիոնալ կրիչ
Xpress-PRO սարքը ոչ միայն ծառայում է որպես թվային կրիչ, այլև ունի ներկառուցված մարտկոց և լիցքավորում է իրեն միացված սմարթֆոնը կամ պլանշետը: Այն ունի երկու մուտք`Lightning և microUSB, 32 ԳԲ ներքին հիշողություն և 1 500 մԱժ մարտկոց, կա նաև ավելի տարողունակ մոդել` 256 ԳԲ հիշողությամբ և 3 500 մԱժ մարտկոցով:
Ամենակոմպակտ մարզասարքը
Այս մարզասարքը ստեղծողները ցանկացել են լուծել տանը մարզվելու խնդիրը` առաջարկելով մեծ մարզասարքերը փոխարինել այս փոքրիկ սարքով: Monkii Bars-ը տեղավորվում է ափի մեջ ու հնարավորություն տալիս տարբեր վարժություններ անել, հուշում է շարժումները և ուղղորդում:
Խելացի բարձ
Քնի փուլերին հետևելու համար կարող եք օգտվել ֆիտնես թրեքերներից կամ այս ZEEQ բարձից: Այն վերլուծում է ձեր քունը, հաշվարկում արթնանալու ամենաճիշտ պահը և արթնացնում թեթև վիբրացիայով: Բարձն ունի նաև բարձրախոսներ և կարողանում է նվագարկել սիրելի երգեր iTunes-ից կամ Spotify-ից: Այս ամենից բացի` բարձն օգնում է պայքարել խռմփացնելու դեմ` կրկին վիբրացիայի միջոցով ստիպելով փոխել դիրքը: