Որո՞նք են հայկական ՏՏ ոլորտի հինգ ամենաուժեղ կողմերը, որոնք նպաստում են Հայաստանում ստարտափ սկսելուն:
Արամ Փախչանյան («Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ)
- Ստեղծարարությունը,
- Հայկական ընկերություններն իրենց առջև դնում են գլոբալ, ոչ թե տեխնիկական նպատակներ,
- Ոլորտը շատ համագործակցային է, բոլորն իրար գիտեն, իրար օգնում են,
- ՏՏ ոլորտի մասնագետներ դառնում են ոլորտով իսկապես հետաքրքրվողները, այդ իսկ պատճառով մասնագետների որակն ապահովված է,
- Ղեկավարման մակարդակը բավականին բարձր է նույնիսկ ստարտափ լինելու փուլում:
Արման Աթոյան (X-TECH, ARLOOPA ընկերությունների տնօրեն)
- Հայ երիտասարդության հավակնոտ և ձգտող լինելը,
- Հայերը շատ ստեղծագործ են, և եթե նրանց լավ կրթություն և գիտելիք տրվի, ապա նրանք կարող են շատ ավելի հետաքրքիր բաներ ստեղծել, քան օտարերկրացիները,
- Աշխատասիրությունը,
- Հայաստանում հնարավոր է անհամեմատ փոքր գումարով սկսել նոր նախաձեռնություն, որը մեկ այլ երկրում կարժենա մի քանի անգամ ավել,
- Բնակլիմայական պայմանները:
Սարգիս Հարությունյան (Softline Armenia-ի տնօրեն)
- Բարձր որակավորում ունեցող մասնագետները,
- Միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք ունեցող ընկերությունները,
- Հավակնոտ լինելը, ինչը շատ դռներ կարող է բացել հատկապես ստարտափների համար:
- Ինժեներական ուժեղ միտքը:
Գեղամ Վարդանյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գլխավոր խմբագիր)
- Նոր տեխնոլոգիաներն ու հմտությունները շատ արագ յուրացնելու կարողությունը,
- Ստարտափերի որոշակի փորձը և դրանց նկատմամբ հավատը,
- ՏՏ ոլորտի մասնագետներին կրթելու հնարավորությունները, կրթելու համար,
- մեր ստարտափերը բավականին ճկուն են և կարողանում են արժանվորեն պատասխանել նոր մարտահրավերներին,
- հեռանկարային նպատակներ ունենալը:
Հրաչուհի Բարսեղյան (ArPR հոլդինգի տնօրեն)
- Զարգանալու շատ մեծ պոտենցիալը,
- Հայ ժողովրդի ստեղծարար լինելը. հայերը կարողանում են գտնել ոչ ստանդարտ լուծումներ,
- Բավականին բարդ շուկայական միջավայրը աշխատելու համար, քանի որ ցանկացած լավ բան ծնվում է ճնշումից,
- Ինժեներական մտածողությունը,
- ՏՏ համայնքի շատ համախմբված լինելը:
Հովհաննես Աղաջանյան (CityBugs.am հարթակի համահիմնադիր)
- Զարգացող շուկան,
- Այստեղի մասնագետների ներուժը և մարդկանց անընդհատ զարգանալու մղումը,
- ՏՏ գիտելիքները, ծրագրավորողների կարողությունները և որակը,
- Մեր շուկան կարող է լավ հարթակ հանդիսանալ` նոր պրոդուկտի թեստավորման համար,
- Օրենսդրական դաշտը շատ նպաստավոր է ստարտափերի համար, չնայած այն բանին, որ նոր հարկային օրենսդրությամբ որոշ խնդիրներ կառաջանան:
Էրիկ Բարեթ (JumpStart Georgia-ի գործադիր տնօրեն)
- Հայաստանում կա մոտիվացված մարդկային ռեսուրս, մասնագետները երիտասարդ են և տաղանդավոր,
- Այստեղ կա հնարավորություն սկսել որևէ տեղական մասշտաբի պրոյեկտ և դարձնել այն գլոբալ,
- Այստեղի ստարտափերը չեն ստեղծում որևէ հասարակ և հեշտ բան, այլ անում են բավականին հետաքրքիր և բարդ պրոյեկտներ:
Արսեն Սուլթանյան (IP Marketing և DigiSales ընկերությունների համահիմնադիր-տնօրեն)
- ՀՀ-ում ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններն ազատված են շահութահարկից,
- Բարձր որակավորում ունեցող մասնագետները,
- Ինտերնետի բարձր արագություն և հասանելիություն (շարժականների ծածկույթը մեծ է),
- Ապրելը, ռենտան, աշխատուժն էժան է,
- Մաքուր օդ, համեղ սնունդ և ամենակարևորը՝ անվտանգ երկիր։