YouTube-ից օգտվում են բոլորը, սակայն ինչպես անել, որ այս օգտակար ռեսուրսի օգտագործումը դառնա էլ ավելի հարմարավետ: Այսօր կկիսվենք 20 խորամանկություններով:
1. Gif պատրաստեք տեսանյութից
Պետք է պարզապես հղման մեջ “YouTube” բառից առաջ ավելացնել “GIF”:
Այնուհետև կհայտնվեք նոր էջում, որտեղ կկարողանաք ընտրել գիֆի երկարությունն ու վերնագիր ընտրել:
2. Արագ գտեք սիրելի արտիստի էջը
Որոնման էջում գրեք արտիստի անունը հեշթեգով:
Musixmatch-ն անվճար հավելված է` նախատեսված Chrome-ի համար, որը երգի տեքստերը ցուցադրում է տեսահոլովակը դիտելու ընթացքում: Հավելվածն ունի 7 միլիոն երգերի տեքստերի բազա` 32 լեզուներով:
4. Իմացեք` ինչ երաժշություն է հնչում
MooMa.sh-ը Shazam հիշեցնող հավելված է, սակայն միայն YouTube-ի համար: Այս կայքը կարողանում է ճանաչել տեսանյութերում օգտագործվող երաժշտությունը:
5. Կինոթատրոնի ռեժիմ
Դիտեք նկարում` ինչպես միացնել կինոթատրոնի ռեժիմը:
6. Ավտոմատ նվագարկում
Տեսանյութերի ավտոմատ նվագարկումը փոխելու համար անջատեք Autoplay կոճակը:
7. Ստուգեք կապը
Video Quality Report հավելվածը կօգնի պարզել, թե ինչպիսին է տվյալ պահին ձեր ինտերնետ կապի արագությունը:
8. Դիտեք YouTube-ը հեռուստացույցով
Սմարթֆոնի կամ պլանշետի վրա տեսանյութ միացրեք ու ուղարկեք այն հեռուստացույցին. բոլոր խելացի հեռուստացույցները կարողանում են որսալ Wi-Fi ազդանշանը:
https://youtu.be/Jz0QNcMUnJM
9. Կիսվել տեսանյութի հղումով այնպես, որ այն բացվի կոնկրետ վայրկյանից
Կանգնեցրեք նվագարկումն անհրաժեշտ վայրկյանի վրա, աջ քլիք արեք տեսանյութի վրա և ընտրեք “Copy video URL at current time” տարբերակը:
10. «Տաք» կոճակներ.
K — Նվագարկում կամ դադար
J — 10 վայրկյանով առաջ տալ տեսանյութը
L — Արագ առաջ տալ տեսանյութը 10 վայրկյանով
M — Անջատել ձայնը
թիվ 0 — Նվագարկումը սկսել սկզբից
1-9 թվեր — 10% — 90%-ով արագացնել նվագարկումը
“+” — Մեծացնել տառատեսակը
“-” — Փոքրացնել տառատեսակը
11. Youtube` միայն երեխանեի համար
Տեղադրեք YouTube Kids-ը iOS և Android հեռախոսներում և մի անհանգստացեք բովանդակության համար:
12. Օպտիմալացում` դանդաղ ինտերնետի համար
Եթե ձեր ինտերնետ կապը դանդաղ է, մուտք գործեք youtube.com/account_playback և ընտրեք «Իմ կապը դանդաղ է» կետը, որպեսզի HD-տեսանյութերը չմիանան:
13. Ճշգրիտ որոնում
Ավելի լավ որոնում կատարելու համար հարցումն ուղարկելիս գրեք.
— “channel” կամ “playlist”;
— “HD” կամ “3D”;
— օգտագործեք չակերտներ ու + / — նշաններ, օրինակ` “beyonce” + “destiny’s child” կամ “beyonce” — “jay-z”).
14. Ֆիտնեսի դասերի արագ որոնում
Ֆիտնեսի դասերի արագ որոնման համար այցելեք Youfitness.me, որտեղ YouTube-ի տեսանյութերը խմբավորված են` ըստ տեսակների ու տևողության:
15. Տեսանյութը վերածել MP3-ի
Մուտք գործեք Peggo կայք:
16. Սեփական վիդեոփլեյլիստ
Solon կայքը մեկ փլեյլիստում է հավաքում YouTube-ի, Vimeo-ի տեսանյութերը, ինչպես նաև SoundCloud-ի երգերը:
17. Նվագարկման արագություն
Եթե սեղմեք տեսանյութի ներքևի աջ անկյունում կարգավորումների կոճակի վրա, կկարողանաք ընտրել նվագարկման արագությունը:
18. Կարգավորենք անձնական տվյալների գաղտնիությունը
YouTube-ում կարող եք մուտք գործել անձնական տվյալների հասանելիության կարգավորումներ ու այնպես անել, որպեսզի մյուս օգտագործողները չտեսնեն, թե որ ալիքներին եք բաժանորդագրված:
19. Ինչպես տեսանյութ բեռնել YouTube-ից
Կան Chrome-ի համար նախատեսված մի քանի հավելվածներ, որոնք օգնում են YouTube-ից տեսանյութեր բեռնել: Դրանցից մեկն է
Save From Net-ը: Կարող եք նաև ցանկացած YouTube-հղումից առաջ գրել “ss” տառերը և կտեղափոխվեք բեռնելու էջը:
20. ինչպես ազատվել գովազդներից
Google Chrome օգտագործողները կարող են տեղադրել YouTube-ի համար նախատեսված Adblock հավելվածը: