Դիջիթեք էքսպո 2016. ավտոմատ օրորվող օրորոց

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը անցկացվող Դիջիթեք էքսպո 2016 ցուցահանդեսին ANEL-ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) ներկայացնում էր իր ուսանողների պատրաստած բազմաթիվ լուծումներ, որոնցից մեկն ավտոմատ օրորվող օրորոցն էր:

Սարքը պատրաստել է Աննա Սիմոնյանն, ով 4-րդ կուսի ուսանող է ՀԱՊՀ-ում: «Օրորոցը պատրաստել եմ մեկուկես ամսում, սարքի վրա ամրացված բարձրախոսը որսում է երեխային ձայնն ու սկսում աշխատել, օրորվում է այնքան, մինչև բալիկը այլևս լաց չլինի»,-պատմեց Աննան:

Իրական սարքը, Աննայի խոսքով, մեծ չափսեր չի ունենա, հեշտորեն կամրացվի օրորոցներին:

https://youtu.be/g4CtYY3xrgg

 

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: