Երևանում ընթանում է ArmIGF 2016 ինտերնետ կառավարման համաժողովը

Երևանում մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովը (ArmIGF ), որի թեման այս տարի
նտերնետ կառավարումն է` կայուն և ներառական զարգացման համար:

Համաժողովի հիմնական նպատակն է.

  • տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին,
  • բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը,
  • ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը,
  • ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին

Համաժողովի շրջանակում քննարկվում են ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերները, Շուկա ներխուժած OTT ծառայությունների հետ-կարգավորումը,  .հայ հայատառ միջազգային դոմենային տիրույթի նորությունները, ինչպես նաև սոցիալական ցանցերը` որպես բիզնես գործիք, անձնական տվյալների պաշտպանության կիրառումը առօրյայում և կիբեռանվտանգության խնդիրները:

ArmIGF 2016 կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև«Ինտերնետ հանրություն» հկ-ի աջակցությամբ: Համաժողովն առաջին անգամ անցակցվել է 2015-ին: