Հայտնաբերվել է նոր վիրուս, որն օգտատերերից բիթքոինի փոխարեն պահանջում է մերկ լուսանկարներ: nRansom վիրուսը կոտրում է համակարգը, արգելափակում համակարգիչը և վերականգնող կոդի համար պահանջում օգտատիրոջ ինտիմ լուսանկարները:
Էկրանին հայտնվում է ուղեցույց, որում նշվում է, որ օգտատերը պետք է կապ հաստատի հաքերների հետ էլ. փոստի միջոցով և ուղարկի 10-ից ոչ պակաս լուսանկար:
Not sure about this…
?
Sample: https://t.co/EOth6eUZOy@BleepinComputer @demonslay335
cc @x0rz @malwareunicorn pic.twitter.com/j5CAL2AH3Y— MalwareHunterTeam (@malwrhunterteam) September 21, 2017
Որոշ պարբերականներ նշում են, որ սա պարզապես չար կատակ է և իրական վտանգ չի ներկայացնում մեծաթիվ օգտատերերի համար: VirusTotal հարթակում նշվում է, որ մի շարք հակավիրուսային ծրագրեր այն վնասակար չեն համարել: Այդ թվում DrWeb-ը, NOD32-ը և Կասպերսկու հակավիրուսային ծրագրերը:
Դեռևս հայտնի չէ՝ քանի օգտատեր է վարակվել nRansom վիրուսով և որքան լուրջ են տրամադրված դրա ստեղծողները: