Հայտնաբերվել է նոր միջոց, որով Google-ը հետևում է օգտատերերին

Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումներից ֆոնային ռեժիմում հավաքում են տվյալներ մոտակա հեռահաղորդակցության կայաններից և ուղարկում այդ ինֆորրամցիան Google-ին, հայտանբերել է Quartz–ը։

Այդպիսի տվյալների հավաքագրումը կատարվում է նույնիսկ սմարթֆոնի SIM-քարտը հանած և գեոլոկացիան անջատած վիճակում։

Quartz-ի հարցմանն ի պատասխան` Google-ը հաստատել է, որ Cell ID –ի մասին տվյալներ սկսել է հավաքել 2017–ի սկզբից և նշել, որ այդ ճանապարհով տվյալների հավաքագրումն օգտագործում է տեքստային հաղորդագրությունների փոխանցման որակը բարելավելու համար և չի պահպանում այդ ինֆորմացիան։

Ընդ որում, ընկերությունը նշել է, որ պատրաստվում է դադարեցնել Cell ID–ի մասին տվյալների հավաքագրումը մինչև նոյեմբերի վերջ։

Նշենք, որ Cell ID–ի տվյալները տեսականորեն թույլ են տալիս որոշել օգտատիրոջ գտնվելու վայրը և հետևել նրա շարժին։