Apple–ն առաջին անգամ մշակում է սեփական դիսփլեյը

Ամերիկյան Apple ընկերությունը մշակում է սեփական MicroLED դիսփլեյը, այս մասին հայտնում է Bloomberg–ը։

Պարբերականը հայտնում է նաև, որ Apple–ն արդեն թողարկել է սահմանափակ քանակությամբ դիսփլեյներ, որոնք  թեստավորման փուլն հաղթահարել են առանջ խոչընդոտների։

Խնձորային բրենդը սեփական էկրանների նախագիծը մշակել էր դեռ մեկ տարի առաջ։ Ի դեպ`MicroLED էկրանների արտադրությունն ավելի բարդ է, քան OLED տարբերակինը։

Էփլմանները, ընկերության սեփական էկրաններով արտադրած սմարթֆոններ օգտագործելու համար,  ստիպված կլինեն ևս մի քանի տարի սպասել։ Դիսփլեյներն ամբողջությամբ պատրաստ են, սակայն ընկերությունը ցանկանում է այն դարձնել իդեալական։