Telegram-ի թարմացված տարբերակում նորույթներ կան

Telegram-ի նոր թարմացումից հետո մի շարք նորույթներ են հայտնվել մեսինջերում։

Այսուհետ էմոջիներ որոնելիս` ծրագիրը օգտատերերին կառաջարկի նույն էմոցիան վերարտադրող այլ սթիքերներ ևս։ Բացի այդ, սթիքեր որոնելու դաշտում   բանալի բառի միջոցով օգտատերերեը կարող են տեսնել թարմացված սթիքերները։

Որպես բոնուս, այժմ հնարավոր է միանգամից ուղարկել լուսանկար, կամ վիդեո՝ մեկը մյուսի ետևից։ Դրա համար հարկավոր է սեղմել + նշանը։